ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԵՊԲՀ-ի ուլտրաախտորոշման լաբորատորիայի բացմանը
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 90-ամյակին նվիրված հոբելյանական միջացառումների շրջանակում այսօր բացվել է ԵՊԲՀ բժշկական ուլտրաախտորոշման լաբորատորիան, որին ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ, համալսարանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը: Այս մասին տեղեկացանք տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լաբորատորիան ԵՊԲՀ գործող լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնի մի մասն է և գտնվում է համալսարանական առաջին հիվանդանոցային համալիրի տարածքում:
Լաբորատորայի ժամանակակից նորագույն սարքավորումները, որոնք թույլ են տալիս շատ արագ ստանալ մոտ 100 ճշգրիտ ախտորոշիչ տվյալներ սրտանոթային, ժառանգական, ուռուցքային, ինֆեկցիոն, վիրուսային հիվանդությունների վերաբերյալ և հետազոտել օրական 300 հիվանդի, ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը, այդ թվում արտերկրում մասնագետների ուսուցումը և կատարելագործումը, 400.000 դոլար է, որի 30%-ը տրամադրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ընկերությանը օժանդակության համար` նկատելով, որ ժամանակակից սարքավորումների առկայությունը կնպաստի ոչ միայն ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, այլև բարձրորակ բուժծառայությունների մատուցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան