Ֆավորիտն Արթուր Աբրահամն է
Նոյեմբերի 27-ին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գերմիջինքաշային կարգում «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում, ինչպես արդեն հայտնել ենք, կմենամարտի բրիտանացի Կառլ Ֆրոչի հետ: Կիսաեզրափակիչ այդ մարտում կշեռքի նժարին կդրվի նաև WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Աբրահամ-Ֆրոչ դիմակայությունում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հայ մարզիկին. նրա հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 1,65 գործակցով: Իսկ Ֆրոչի հաղթանակի գործակիցը 2,40 է:
Նշենք նաև, որ այսօրվա դրությամբ «Super Six World Boxing Classic»-ի մրցաշարային աղյուսակում առաջատարն Անդրե Ուորդն է` 6 միավորով: Արթուր Աբրահամը 3 միավորով ընթանում է երկրորդ տեղում: Նրան հաջորդում է Կառլ Ֆրոչը, ով իր ակտիվում 2 միավոր ունի: Ալան Գրինն ու Գլեն Ջոնսոնն առայժմ միավոր չեն վաստակել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին