Վատառողջ լինելու պատճառով Կարեն Աղամյանը չի մեկնել Ստամբուլ
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը վատառողջ լինելու պատճառով չի մեկնել Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում նոյեմբերի 25-28-ը կայանալիք «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի 5-րդ տոնավաճառին: «Եթե մեկնելու լինեի, պետք է կիրակի արդեն գնացած լինեի, բայց հիվանդ էի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Աղամյանը: Պատասխանելով այն հարցին, թե միայն հիվանդությո՞ւնն է եղել չմեկնելու պատճառը, նկարիչն ասաց. «Այո»: Նա նաև նկարներ չի ուղարկել:
Հիշեցնենք, որ Ստամբուլում նոյեմբերի 25-28-ը անցկացվելու է «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի 5-րդ տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցելու հրավեր բացի Կարեն Աղամյանից ստացել էին նաև նկարիչներ Տիգրան Կիրակոսյանը, Ֆելիքս Եզիազարյանը, Արմեն Գևորգյանը:
Կ. Աղամյանը նաև ասաց, որ հրավեր ստացած նկարիչներից ոչ ոք չի գնացել, իսկ նկարներ ուղարկել են, թե ոչ`տեղեկություն չունի:
Նախորդող նորություն` http://www.panorama.am/am/culture/2010/11/15/modern-istambul/
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին