Կինն ու կինոն` երևանյան «Կին» միջազգային փառատոնում
Դեկտեմբերի 1-5-ը Տիկնիկային թատրոնում աշխարհի տարբեր երկրների կին ռեժիսորները մրցելու են միմյանց հետ. դեկտեմբերի 1-ին մեկնարկելու է «Կին» միջազգային 7-րդ փառատոնը, որի հիմնական նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրանց խնդիրները, նպաստել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, մշակութային կապերի ամրապնդմանը:
Panorama.am-ի թղթակից հետ զրույցում փառատոնի համակարգող Նարինե Ջրբաշյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիների ընթացքում, այս տարի էլ կինոփառատոնը բազմազգ է ու բազմազան: Փառատոնը կազմված է մրցութային ծրագրից, որտեղ ներկայացվելու է միայն կին ռեժիսորների ֆիլմերը, հյուրերի ծրագրից (նաև տղամարդ ռեժիսորների ֆիլմեր): Լինելու են նաև հետահայաց ցուցադրություններ:
Ն. Ջրբաշյանն ասաց, որ ստացել են 100 հայտ տարբեր երկրներից` Ռուսաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Կոսովո, Մեքսիկա և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում