Եվրադատարան. Թուրք ոստիկանները խախտում են մարդու իրավունքները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ մեղավոր է ճանաչել թուրքական պետությանը: Այս անգամ Թուրքիան մեղադրվում է դատաիրավական համակարգում մարդու իրավուքնները կոպտորեն խախտելու մեջ: Ավելի ստույգ` 12 ամյա երեխայի հետ ոստիկանական բաժանմունքում չափազանց վատ վերաբերվելու համար:
Այս մասին տեղեկացնում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը: Աղբյուրի համաձայն` Իզմիր քաղաքի Նարլըդերե թաղամասում 2001 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանները բերման էին ենթարկել Ջիգերհուն Օներին անունով երեխային ու նրա հանդեպ բռնություն էին կիրառել:
Եվրադատարանի որոշմամբ` Թուրքիա պարտավորվում է վճարել 32.900 եվրո փոխհատուցում` ներառյալ դատավարական ծախսերը: Իսկ մարդու իրավուքնները խախտած թուրք ոստիկանների դեմ 2003 թվականին բացված դատը դեռևս ընթացքի մեջ է: