Բ. Սահակյանը հայտնի հայ բժշկի հետ քննարկել է Արցախում պլաստիկ վիրաբուժության զարգացման հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Լոս Անջելես քաղաքում ընդունել է ամերիկահայ հայտնի պլաստիկ վիրաբույժ և բարերար Արմեն Վարդանիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առողջապահության, մասնավորապես, պլաստիկ վիրաբուժության զարգացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է այս ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների և փորձի կիրառումը` այն համարելով Արցախում պահանջված և անհրաժեշտ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին սատարելու և Լոս Անջելեսում «Հեռուստամարաթոն-2010»-ի հովանավորության համար:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան