Ադրբեջանում Իրանի դեսպանի տեսակետը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի այն հարցին` թե Իրանն ինչ դիրքորոշքում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհը խաղաղ բանակցություններն են` արդարության և տարածաշրջանի երկրներների տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս առումով Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են օգնել ԼՂ հակամարտության լուծմանը:
Տարածաշրջանի թշնամիները և կայունության հակառակորդները չեն ցանկանում, որ լուծվի հակամարտությունը»:
Այդ մասին տեղեկացնում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: