Առաջին Apple-1 համակարգիչը գնել են 210 հազար դոլարով
1976 թվականին ստեղծված առաջին Apple-1 համակարգիչը 133,25 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 210 հազար դոլար) վաճառվել է Լոնդոնում Christie's աճուրդի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Apple-1-ի նոր տերը իտալացի գործարար Մարկո Բոգլիոնեն է: Նա սարքը ստացել է օրիգինալ փաթեթավորմամբ և գովազդային նամակով, որը տարիներ առաջ ստորագրել էր Apple-ի ներկա գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում արտադրվել է 200 հատ Apple-1 համակարգիչ: Այն ժամանակ դա արժեր 666,66 դոլար և միակ համակարգիչն էր, որը կարելի էր օգտագործել անմիջապես գնելուց հետո: