Վեգներ. «Արթուր Աբրահամը կամային հիանալի որակներ ունի»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները խոսել է Կառլ Ֆրոչի հետ իր սանի առաջիկա մենամարտի մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում:
«Հելսինկյան մարտում պարտավոր ենք հաղթել. չէ՞ որ Ֆրոչի դեմ հաղթանակի դեպքում Արթուրն իր կարիերայում կարող է նշանակալից հաջողության հասնել և չեմպիոն հռչակվել միանգամից երկու քաշային կարգում: Մեր թիմի համար այս շաբաթը շատ կարևոր է: Մեզ սպասում է երկու ցնցող մենամարտ: Արթուրի մարտից հետո իմ սաներից մեկը` Մարկո Հուկը, Բեռլինում կմենամարտի ռուսաստանցի Դենիս Լեբեդևի հետ: Նախապատրաստական շրջանում այնպիսի տպավորություն ստացա, որ Արթուրը հստակ գիտակցում է, թե որքան լուրջ մարտ է սպասվում իրեն Հելսինկիում: Ֆրոչը կամային մարզիկ է: Սակայն Արթուրը նպատակամղված պատրաստվել է այդ մենամարտին:
Աբրահամն ու Ֆրոչը կամային մարտիկներ են: Կհաղթի նա, ով ավելի շատ կցանկանա հաղթել: Անկասկած, Ֆրոչը շատ ուժեղ մրցակից է: Բայց Արթուրը շատ լավ է պատրաստվել: Բրիտանացին դեռ չի գիտակցում, թե Աբրահամի հարվածը որքան ուժեղ է: Արթուրը կամային հիանալի որակներ ունի, և դրանք, անշուշտ, պետք կգան` հաղթելու Ֆրոչին»,- Վեգների խոսքերը մեջբերել է sportbox.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան