Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց հաղթողի կոչումը
Կիպրոսյան Լիմասոլում ընթացող Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 75 կգ քաշային կարգում երկամարտի 250 կգ արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը: Հայ մարզուհին պոկում վարժությունում գլխավերևում պահեց 110 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ այնուհետև հրեց 140 կգ: Այդ ցուցանիշով նա երկրորդ տեղն զբաղեցրած հունգարուհի Քրիստինա Մագատից առաջ անցավ 31 միավորով:
Ավելացնենք, որ երրորդ տեղում հանգրվանած Լեհաստանի ներկայացուցիչը` Սանդրա Սպիրան, երկամարտում արձանագրեց 208 կգ (93 կգ+115 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են