Ճապոնական հեռախոսը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Ճապոնական NTT Communication ընկերությունը ստեղծել է բջջային հեռախոսի նոր և յուրահատուկ մոդել: Նոր հեռախոսն իր հիմնական ֆունկցիաները կատարելուց բացի իր տիրոջը նաև տեղեկացնելու է այն մասին, թե այս կամ այն ուտեստը քանի կալորիա է պարունակում:
Նման հնարավորությունը կօգնի բաժանորդներին ճիշտ սնվել և հետևել կազմվածքին:
NTT Communication նոր բջջային հեռախոսի տիրոջից պահանջվելու է միայն հեռախոսի տեսախցիկը մոտեցնել ափսեին և լուսանկարել ուտելիքը: Դրանից հետո հեռախոսը ճանաչում է ուտելիքի տեսակը և որոշում է, թե քանի կալորիա է այն պարունակում: Հեռախոսի այս ֆունկցիայի գաղտնիքը մասնագետները չեն բացահայտում, փոխարենը տեղեկացնում են, որ հեռախոսի տվյալների բազան պարունակում է մոտ 100 հազար ուտեստ:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, NTT Communication ընկերության ինժեներները սակայն չեն բավարարվելու այս ձեռքբերումով: Ապագայում հեռախոսը կփոխարինի անգամ բժիշկ դիետոլոգին:
Ճապոնական այս նորույթը շուտով կհայտնվի վաճառքում, սակայն վերջինիս արժեքը դեռևս գաղնի է պահվում: