Քաղաքական 12:18 26/11/2010

Նախագահ Սարգսյանի այցն ավարտվեց: Բերդիմուհամեդովի պատասխան այցը` հաջորդ տարի

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նոյեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր պաշտոնակից Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով պաշտոնական այցելությամբ գտնվում էր Թուրքմենստանում:

Թուրքմենստանի նախագահը Հայաստանի ղեկավարին դիմավորեց Աշգաբադի Սափարմուրատ Նիյազովի անվան միջազգային օդանավակայանում: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահները կարճատև զրույց ունեցան, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահի կեցավայրում կայացավ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: Երկու երկրների նախագահների շփումն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Դատելով պաշտոնական հայտարարություններից ու երկու նախագահների` միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքից` բանակցությունները եղել էին խիստ ծավալուն, բովանդակալից, կառուցողական ու արդյունավետ: Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանի խոսքով, նախագահի այցելությունը երկուստեք կարևորվել է, և դրա նախապատրաստական աշխատանքները երկու տարուց ավելի են տևել:
«Այցի ընթացքում Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության նախագահների միջև կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակում հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, տնտեսական և սոցիալական կյանքի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի կարևորագույն ուղղություններով համագործակցության ընդլայնման ու խորացման շուրջ»,- այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությամբ այսպես ամփոփեցին բանակցությունները նախագահներ Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը:

Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգի մասին կարելի էր ենթադրել նախագահ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմից. Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյան, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան:
Բոլոր դեպքերում, նախագահները ենթադրությունների հույսին մնալու առիթ չտվեցին և մամուլի համար արված հայտարարությամբ, անձամբ նախանշեցին փոխգործակցության կարևորագույն ուղղությունները. տնտեսություն, համագործակցություն տարածաշրջանային ու անվտանգության հարցերում, հումանիտար ոլորտում փոխգործակցություն:

Տնտեսության ոլորտում համագործակցության ներուժը հսկայական է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2009 թվականին հայ-թուրքմենական առևտրաշրջանառությունը կազմել է 17.3 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ որում` Հայաստանից արտահանվել է մոտ 3 միլիոն դոլարի, իսկ Թուրքմենստանից ներմուծվել 14.3 միլիոն դոլարի ապրանք և ծառայություն: Նկատենք, որ սա կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ողջ ավալի մոտ 0.4 տոկոսը:
Հենց այս թվերը նկատի ունենալով` նախագահներ Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարեցին, որ երկկողմ առևտրա-տնտեսական շրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Իսկ ներուժը, հատկապես գործարարների պնդմամբ, հսկայական է:

Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցին ընդառաջ Աշգաբադում կազմակերպվել էր հայ-թուրքմենական գործարար համաժողով և ցուցահանդես: Երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների և գործարարներին միավորող կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված այս միջոցառման ընթացքում բանկային, շինարարության, շիննյութերի արտադրության, մեքենաշինության, տեքստիլ և սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, ոսկերչության ու լոգիստիկայի բնագավառում աշխատող հայկական բազմաթիվ ընկերություններ իրենց արտադրանքներն ու ծառայություններն էին ներկայացրել թուրքմեն գործընկերներին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, համաժողովի արդյունքները գոհացուցիչ են: Հայ և թուրքմեն գործարարներն անմիջական շփումների արդյունքում համագործակցության բազմաթիվ եզրեր էին հայտնաբերել: Գործարարների փոխանցմամբ, թուրքմենական կողմը հատկապես հետաքրքրված է հայկական գյուղատնտեսական ապրանքներով, ոսկերչությամբ ու շինարարական ոլորտում աշխատող ձեռնարկությունների փորձով: Իրենց հերթին, հայ գործարարները լուրջ հնարավորություններ են տեսնում Թուրքմենստանից հումքի որոշ տեսակների ներկման հարցում: Խոսքը հատկապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում աշխատող ձեռնարկությունների մասին է, որոնք արդեն իսկ փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել թուրքմեն բամբակագործների ու տեքստիլագործների հետ:
Նախագահներն իրենց խոսքում ևս անդրադարձան տնտեսության այն ուղղություններին, որոնցում համագործակցությունը կարող է երկուստեք շահավետ լինել: Թուրքմենական կողմն այս առնչությամբ կարևորեց Հայաստանի հնարավորությունները մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, դեղագործության, գյւողատնտեսության ու սննդի արդյյունաբերության ոլորտում: Իր հերթին ՀՀ նախագահն անդրադարձավ էներգետիկայի ոլորտում Թուրքմենստանի հնարավորություններին:
Սերժ Սարգսյանը հենց հանդիպման ընթացքում գործնական առաջարկ արեց` կազմակերպել էլեկտրաէներգիայի ներմուծում Թուրքմենստանից Հայաստան: Այս առաջարկը հավանության արժանացավ և հենց տեղում հրահանգ տրվեց ոլորտը համակարգող գերատեսչություններին` զբաղվել առաջարկը կյանքի կոչելու հնարավորությունների ուսումնասիրմամբ:
Այդ հնարավորություններն արտաքուստ աննշան են. Հայաստանը Թուրքմենստանին կապող ցանցային ենթակառուցվածքներ չկան և ֆիզիկապես անհնար է թվում Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը: Սակայն էներգետիկները պարզաբանեցին, որ այդ հարցը հեշտությամբ լուծվում է Իրանի ներգրավմամբ. Թուրքմենստանը կարող է հոսանք մատակարարել Իրանի արևելյան նահանգներին, իսկ դրա դիմաց կենտրոնական և արևմտյան հատվածում տեղակայված հզորություններից Իրանը համապատասխան մասնաբաժին կտրամադրի Հայաստանին: Իսկ հարցին, թե ՞նչ կարիք կա էլեկտրաէներգիա ներմուծել այն դեպքում, երբ Հայաստանն իննքն առկա հզորություններն ամբողջովին չօգտագործելով էներգիայի ավելցուկ ունի, մասնագետները պարզաբանեցին, որ Թուրքմենստանից հնարավոր է ձեռքբերել համամեատաբար էժան էներգիա, ինչը մի կողմից կաշխուժացնի մրցակցությունը հայկական շուկայում, իսկ մյուս կողմից` ազդակ կդառնա, որպեսզի հայաստանյան էներգետիկ ձեռնարկությունները ջանքեր գործադրեն ավելցուկն արտահանելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանի արած հաջորդ գործնական առաջարկը վերաբերում էր երկու երկրներում առևտրի տներ բացելուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայկական ու թուրքմենական բազմաթիվ ապրանքներ գնի և որակի համադրության պայմաններում մրցունակ են միմյանց շուկաներում արժանի տեղ ունենալու և որպեսզի սպառողներն իրենք դրանում համոզվելու հնարավորություն ունենան, կարելի է Աշգաբադում և Երևանում առևտրի տներ հիմնել: Աշգաբադում կայացած գործարար համաժողովի ու ցուցահանդեսի ոգևորիչ արդյունքները հուշում են, որ այս հարցում ևս համաձայնության հասնելու հնարավորություններ կան, և շատ հնարավոր է, որ այն արձանագրվի հայ-թուրքմենական շփումների արդեն հաջորդ ռաունդում` գալիք տարվա ընթացքում:
Ուղղություններն ու հնարավորությունները բազմաթիվ էին, սակայն նախագահները դրանց մանրամասն չանդրադարձան` թողնելով, որպեսզի ֆունկցիոնալ գերատեսչություններն իրենք համաձայնեցնեն համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները: Թերևս հենց այս նպատակով նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագիրը: Այն միտված է վաղուց գործող հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգմանն ու նոր ազդակ կդառնա հետագա համագործակցության համար:

Հայ-թուրքմենական կապերը դարերի պատմություն ունեն

Պաշտոնական այցի ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց հումանիտար, կրթական ու գիտական ոլորտում հայ-թուրքմենական կապերը խորացնելու անհրաժեշտությունը: Այն իրականություն դարձնելու նպատակով նշված ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին փաստաթղթեր նույնպես ստորագրվեցին: Մասնավորապես կրթության ոլորտի պատասխանատուները ստորագրեցին երկու երկրների միջև կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, միևնույն ժամանակ ստորագրվեց Երևանի և Թուրքմենստանի պետական համալսարանների միջև 2010-2015թթ. համագործակցության ծրագիր: Իրենց հերթին, մշակույթի ոլորտը համակարգող նախարարները ստորագրեցին մշակույթի բնագավառում համագործակցության մաիսն համաձայնագիր:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, հումանիտար ոլորտում համագործակցությունը շատ կարևոր է, իսկ ստորագրված փաստաթղթերը շատ լավ և դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել: Նախագահը կարևորեց փոխադարձ Հայաստանի ու Թուրքմենստանի մշակութային տարիների կազմակերպումը և ուրախությամբ արձանագրեց, որ իր այցելության օրերին Թուրքմենստանում հայկական կինոյի օրեր են ընթանում:
Ի դեպ, նախագահ Սարգսյանի պաշտոնական այցի առջին օրը` երեկոյան, Թուրքմենստանի հանրային հեռուստատեսությունը ցուցադրում էր Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Ինչ վերաբերում է թուրքմենական կողմին, ապա այստեղ հումանիտար կապերի զարգացմանն առավել քան մեծ ուշադրություն էր դարձվել: Նախագահ Բերդիմուհամեդովը առանձնահատուկ կարևորեց երկու ժողովուրդների պատմա-մշակութային դարավոր կապերը, որի ապացույցն ըստ Թուրքմենստանի նախագահի` Հայաստանի տարածքում պահպանված մշակութային կոթողներն ու հայ պատմիչների վավերագրերն են:

Հարկ է նկատել, որ նախագահ Սարգսյանի այցելության վերաբերյալ տեղեկատվությունից զատ Թուրքմենստանի մամուլն անդրադարձել էր նաև երկու ժողովուրդների պատմական շփումներին` կանգ առնելով հատկապես Առաջավոր Ասիայում թուրքմենական Կարակոյունլու և Աղկոյունլու ցեղերի տիրապետության ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունների վրա:

15-ամյա հետևողական չեզոքություն

Հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների օրակարգում պակաս կարևորություն չունեն նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին քաղաքական ու միջազգային հարցերը:
Այս առումով Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորեց հատկապես համագործակցությունը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցում: Այստեղ նա կանգ առավ անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքը սկսեց թուրքմեն ժողովրդին ոււղված շնորհավորանքով. առաջիկա օրերին երկիրը նշելու է Թուրքմենստանի չեզոքության 15-րդ հոբելյանական տարեդարձը: Միջազգային` հատկապես վիճելի հարցերում չեզոք ու հավասարակշիռ մոտեցումը Թուրքմենստանի ոչ միայն հռչակած, այլև գործնական քաղաքականությունն է: Հենց այդ պատճառով, շնորհավորելով հյուրընկալող կողմին, նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված պաշտոնական Աշգաբադի հետևողական չեզոքության համար: Ինչպես իր խոսքում նշեց հանրապետության նախագահը` Թուրքմենստանը կողմ չի քվեարկել միջազգային կառույցներում հայկական կողմի դեմ եղած նախաձեռնություններին:
Այս առումով երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը` նախագահները համոզվածություն հայտնեցին, որ խնդիրներն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհներով: Ճգնաժամներն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով,- ընդգծեց Սերժ Սարգսյանը, իսկ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հիշեցրեց, որ խնդիրները լուծելու համար պատերազմը ճանապարհ չէ:

Երկու երկրների ղեկավարների խոսքով, միջազգային հարցերում պաշտոնական Երևանի ու Աշգաբադի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է: Ի հավաստումն դրա, նախագահներն իրենց համատեղ հայտարարությամբ ընդգծեցին «ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության միջոցով խաղաղության և անվտանգության հարցում փոխգործակցելու Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը»: Նրանք դրական գնահատեցին միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցական պրակտիկան:

Պաշտոնական այցելության երկրորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրը հիմնականում արարողակարգային բնույթ էր կրում: Նախագահը վաղ առավոտյան հանդիպում ունեցավ Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Վերջինս նախ,  ուրախությամբ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի` նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո նրա կողմից ընդունված առաջին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան է եղել, այնուհետև Հայաստանի ղեկավարին ներկայացրեց Թուրքմենստանում ընթացող բարեփոխումներին ու այդ գործընթացում երկրի խորհրդարանի ներգրավվածությունը:
Մեջլիսում կայացած հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Թուրքմենբաշու դամբարան և հարգանքի տուրք մատուցեցին: Այնուհետև նախագահ Սարգսյանն այցելեց Թուրքմենստանի անկախության հուշարձան, որտեղ ծառ տնկեց պատվավոր հյուրերի արահետում: Երկրի ղեկավարն այցելեց նաև Սափարմուրատ Թուրքմենբաշու անվան ազգային մշակութային կենտրոն, որտեղից նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ մեկնեց Թուրքմենստանի ձիասպորտային համալիր: Այստեղ Հայաստանի նախագահին ներկայացվեցին Թուրքմենստանի հպարտություն համարվող Ախալտեկինյան ցեղատեսակի ձիեր:

Նախագահ Սարգսյանն իր թուրքմեն գործընկերջը պատասխան այց կատարելու առաջարկ է արել: Շնորհակալություն հայտնելով հրավերքի համար` Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշեց, որ Երևան կայցելի հաջորդ տարի: Ակնկալվում է, որ հենց այդ այցելության ընթացքում արդեն կամփոփվեն որոշակի արդյունքներ ու կնախանշվեն համագործակցության նոր ուղղությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}