ՎիվաՍել-ՄՏՍ. SMS հաղորդագրության նոր` հարմար տարբերակ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է SMS հաղորդագրություններ ուղարկելու նոր` հարմար տարբերակի մասին. «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով տրամադրվող «Օնլայն SMS» ծառայությունն այժմ հասանելի է անմիջապես համակարգչից:
Տեղեկատվության համաձայն, այժմ, առանց վեբ կայք մուտք գործելու, կարելի է համակարգչից ուղարկել SMS հաղորդագրություններ, պահպանել հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը և շատ ավելին: Այս բոլոր գործողությունները կարտացոլվեն նաև «Ինտերնետ օգնական» պորտալի էջում և հակառակը` պորտալից կատարված ցանկացած գործողություն կարտացոլվի համակարգչում:
Պարզապես անհրաժեշտ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից ներբեռնել «Օնլայն SMS» ծրագիրը և տեղադրել այն համակարգչում: «Ինտերնետ օգնական» պորտալում գրանցված բաժանորդները կարող են մուտք գործել «Օնլայն SMS» ծրագիր պորտալի իրենց գաղտնաբառով: Նրանք, ովքեր չունեն գաղտնաբառ, կարող են գրանցվել` ուղարկելով SMS բառը 111 կարճ համարին (մեկ SMS-ի արժեքն է 10 դրամ` ներառյալ ԱԱՀ):
Սակագները` մեկ SMS-ը դեեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10դրամ, դեպի այլ ուղղություններ` 20 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ: