Sabah. Հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ կլինեն 2011-ի 2-րդ կեսին
Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի վերլուծաբան Էրդալ Շափաքը հրապարակել է 2011 թվականին ակնկալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների մասին իր դիտարկումները: Թվարկման կարգով շարադրած Շաֆաքի կանխատեսումները ներկայացնում ենք ստորև.
• Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամը դեռ մեկ տարի էլ կտևի: Պատճառները կլինեն Իրանի միջուկային ծրագիրն ու Իսրայելի հետ Թուրքիայի ունեցած խնդիրները:
• Կշարունակեն կաղալ Թուրքիայի Եվրանդամակցության բանակցությունները:
• Կիպրոսում լուծման համար վերջին հույսերը կսպառվեն, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կկանգնի ճամփաբաժանի առաջ:
• Կովկասում որոշ չափով կարգավորում կլինի Ռուսաստանի և Վրաստանի միջև:
• Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար դրական քայլեր կկատարվեն:
• 2011-ի երկրորդ կեսին նոր զարգացումներ կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին: