ՀՀԿ 20-ամյակին նվիրված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին հետևել է Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Միկա» մարզադահլիճում ներկա է գտնվել մարզական խաղերի ծրագրով անցկացվող մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` նվիրված Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
ՀՀԿ 19 տարածքային կազմակերպությունների թիմերի միջև մեկ ամիս տևած պայքարում եզրափակիչ փուլ անցած ՀՀԿ Արաբկիրի, Աջափնյակի և Մալաթիա Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը վճռորոշ խաղում զբաղեցրել են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորելով հաղթանակած թիմերին` հանձնել է պարգևներ և նվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ