Անահիտ Բախշյանը դիմել է ԿԳ նախարար պարոն Աշոտյանին
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել է ԿԳ նախարար պարոն Աշոտյանին հետևյալ հարցով. 2011-2012թթ. ուստարվա դասագրքերի հայտահրավերն ապահովված է, արդյո՞ք, բեռնաթափված նորացված ծրագրերով, թե՞ նոր դասագրքերը գրվելու են գործող, ծանրաբեռնված նախկին ծրագրերով: Այս մասին տեղեկացանք «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից:
«2010 թվականի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով չհաջողվեց իրականացնել դասագրքերի, ուսումնական պլանների և ծրագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որտեղ պետք է եզրակացություններ արվեին նաև հանրակրթական ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման մասին:
Չնայած լսումները չկայացան, սակայն հատկապես ծրագրերի բեռնաթափման խնդիրն այնքան արդիական էր, որ Դուք Ձեր նախաձեռնությամբ և հրամանով նախարարությունում ստեղծեցիք հանձնախումբ, որը պետք է առարկայական ծրագրերը համապատասխանեցներ ուսպլանով նախատեսված ժամերին, և գործընթացի արդյունքում պետք է բեռնաթափվեին որոշ առարկաների ծրագրեր:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամը սույն թվականի նոյեմբերի 25-ին արդեն հրապարակել է 2011-2012 թթ. ուստարվա դասագրքերի հայտահրավերի մրցույթի մասին փաստաթուղթը, որով սահմանված պայմանները բավարարող հրատարակչություններին առաջարկվում է ներկայացնել դասագրքերի և համապատասխան մեթոդական ձեռնարկների 12 խմբաքանակի վերաբերյալ փակ ծրարով հայտեր: Ենթադրվում է, որ հայտի հետ միասին հրատարակիչները պետք է ստանան հայտվող դասագրքերի առարկայական ծրագրերը, որոնց հիման վրա մրցույթով ընտրված հեղինակները պետք է դասագրքերը գրեն:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ տեղեկացնել, թե այդ հանձնախմբի գործունեության արդյունքում`
1. որ առարկաների ծրագրերն են վերանայվել և բեռնաթափվել, և ովքե՞ր են ներգրավվել այս գործընթացում,
2. 2011-2012թթ. ուստարվա դասագրքերի հայտահրավերն ապահովվա՞ծ է արդյոք բեռնաթափված նորացված ծրագրերով, թե՞ նոր դասագրքերը գրվելու են գործող, ծանրաբեռնված նախկին ծրագրերով՚:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան