CAPS . «ՏՏ ոլորտի ամենաթույլ օղակներից մեկը սպասարկման ոլորտն է»
ՏՏ ոլորտի ամենաթույլ օղակներից մեկը սպասարկման ոլորտն է: Նման արդյունք են արձանագրել Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ աշխատող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրի անցկացրած հետազոտությունները:
ՏՏ վաճառքի խթանման և հաճախորդների սպասարկման մակարդակը բարձրացնելու համար CAPS-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը դեկտեմբերի 15-21-ը ՏՏ ընկերությունների համար կազմակերպում են վերապատրաստման դասընթաց:
Թրեյնինգ անցկացնողների համար մրցույթն արդեն հայտարարված է: Իսկ դասընթացներին մասնակցել ցանկացողների հայտերի գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է: Այս մասին հայտնում են CAPS-ից:
Կազմակերպիչների համոզմամբ, այս նոր դասընթացը հաճախորդների սպասարկման ոլորտում կուժեղացնի հմտությունները, ինչն էլ իր հերթին կնպաստի հատկապես վաճառքի ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան