Հայաստանի հավաքականն առաջատար է շախմատային Օլիմպիադայում
Թուրքական Բուրդուր քաղաքում մեկնարկել է համաշխարհային շախմատային պատանեկան Օլիմպիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի ընտրանին` Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան, մարզիչ` Արսեն Եղիազարյան կազմով:
Արչդեն կայացել է 3 տուր: Հայաստանի հավաքականը բոլոր հանդիպումներում միայն հաղթանակներ է տոնել: Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով պարտության են մատնել Թուրքմենստանի թիմին, երկրորդում 3:1 հաշվով առավելության են հասել ռուսների նկատմամբ, իսկ երրորդում կրկին «չոր»` 4:0 հաշվով ջախջախել են պորտուգալացիներին:
Այսպիսով` 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը: Այսօր մեր ազգային թիմի մրցակիցը Բելառուսի հավաքականն է, որը երկու հանդիպում գրանցել է իր օգտին, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան