Քաղաքական 00:47 29/11/2010

2015-ը` հայ-թուրքական հաշտեցման վերջնաժամկետ

Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (The International Institute for Strategic Studies) օրերս ծավալուն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Հայ-թուրքական հաշտեցման փշրված հույսերը» (Dashed hopes for Turkish-Armenian Rapprochement) վերտառությամբ հոդվածում ինստիտուտի հետազոտողներն անդրադարձել են ոչ միայն առկա իրավիճակին, այլև փակուղուց դուրս գալու ելքեր են մատնանշել:

«Արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց փաստաթղթերը դեռ չեն վավերացվել, իսկ երկու երկրների միջև սահմանը շարունակում է փակ մնալ: Չնայած Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության ջանքերին` կարճաժամկետ հատվածում վավերացման հեռանկարները դժգույն են»,- նշում են ՌՀՄԻ վերլուծաբաններն ու արձանագրում, որ վավերացման հիմնական խոչընդոտները երկուսն են. «Թուրքիան Ադրբեջանին  խոստացել է  սահմանը չբացել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները վերահսկելուց և Օսմանյան զորքերի կողմից 1915 թվականին հայերի ջարդը որպես «ցեղասպանություն» ճանաչելու միջազգային արշավից»: Բրիտանացի փորձագետների պնդմամբ` այս ամենից զատ` դիվանագիտական հաշտեցման ցակնացած հաջողություն պահանջում է, որպեսզի սահմանի երկու կողմերում նաև հանրային կարծիքի փոփոխություն տեղի ունենա:

Հետազոտության սկզբում հեղինակներն անդրադառնում են ներկայիս փակուղին ծնող պատճառներին: «Փակուղու հիմքերը» ենթավերնագրի տակ նշվում է. «Կարգավորման առանցքային մասնակիցների և հատկապես` Թուրքիայի հիմնական բացթողումն այն էր, որ թերագնահատվեց Ադրբեջանի կարևորությունը»: Գործընթացից դուրս մղված Ադրբեջանն, ըստ վերլուծաբանների, այն խոչընդոտելու համար հենց Թուրքիայի ներսում արշավ ձեռնարկեց` օգտագործելով Թուրքիայի հետ իր պատմական ու մշակութային կապերը, ինչպես նաև` թուրքական հասարակության մեջ Հայաստանի հանդեպ եղած դժգոհությունը: «Դա հանգեցրեց թուրքական հանրության մերժողականության ամրապնդմանը` ընդդեմ արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթաց չի եղել»,- արձանագրում են փորձագետները:

Վերլուծաբանների կարծիքով` Հայաստանը հաշտեցման գործընթացից ամեմամեծ օգուտ ստացող կողմը կարող է դառնալ, սակայն դրանով հանդերձ` «առաջընթացը հայերի շրջանում համատարած ժողովրդականություն չի վայելում»: «Այդպիսով նախագահ Սերժ Սարգսյանի` արձանագրությունները ստորագրելու որոշումը ռիսկային ձեռնարկ էր: Հայերի վերապահումները (որոնք շրջանառվում էին Սփյուռքի, ինչպես նաև, հիմնականում, դրսի հայերի հետ կապեր ունեցող քաղաքական ուժերի, ինչպես օրինակ` «Ժառանգություն» կուսակցության և ազգայնական Դաշնակցականների կողմից) հանգում են նրան, որ կարգավորումը կխոչընդոտի 1915 թվականի ջարդերը «ցեղասպանություն» ճանաչելու միջազգային արշավը»,- գրում են հեղինակներն ու նշում, որ հայ հանրության կողմից արձանագրությունների ոչ միանշանակ ընդունումը նվազեցրել է նախագահ Սարգսյանի` Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջման գնալու քաղաքական կապիտալը: Հոդվածագիրները նշում են, որ արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի խնդրին ուղղակի հղում չկատարելը հետագայում կհամարվի Հայաստանի դիվանագիտական հաղթանակ, սակայն հակամարտության կարգավորման առաջընթացի բացակայությունն ինքնին խոչընդոտում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:

Կարգավորման գործընթացի` փակուղում հայտնվելու գործում, բրիտանացի փորձագետների կողմից  ոչ պակաս էական են համարվել Թուրքիայի ներքաղաքական խնդիրները: «Կարգավորման գործընթացը Թուրքիայում դարձավ քաղաքական թեժ հիմնախնդիր: Այն ընդգծեց նախագահ Աբդուլա Գյուլի, ով կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ու ի սկզբանե կոշտ դիրքորոշում բռնած վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև լարվածությունը: Էրդողանը` որպես նախապայման, Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հարցում զիջում պահանջեց` այդպիսով փորձելով հարցն օգտագործել Թուրքիայում ու կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում սեփական դիրքերն ամրապնդելու համար: Էրդողանը 2009 թվականի ամռանն այցելեց Բաքու և Ադրբեջանի խորհրդարանում ունեցած զգայական ելույթով խոստացավ չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ նա զիջումների չի գնացել Լեռնային Ղարաբաղի հարցում և դուրս չի եկել զբաղեցրած մյուս տարածքներից»,- փաստում են վերլուծաբանները:

Գործընթացին խոչընդոտող հաջորդ գործոնն, ըստ հեղինակների, Ռուսաստանն է. «Կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը շիտակ չէր: Հաշվի առնելով, որ հայ-թուրքական առևտրի մեծ մասն այսօր իրականացվում է Վրաստանի տարածքով, Մոսկվան ի սկզբանե աջակցում էր սահմանի բացմանը` դա դիտելով Վրաստանին ավելի մեկուսացնելու միջոց: Սակայն, արձանագրությունների ստորագրման պահի մոտենալուն զուգահեռ` Մոսկվան սկսեց անհանգստանալ` կապված Հարավային Կովկասում առանցքային միջնորդի ու գորշ կարդինալի իր դերի հետ: Նա պատրաստ չէր այդ դերը զիջել ԱՄՆ-ին, որն ակտիվ աջակցում էր կարգավորմանը: Բացի այդ` նա անհնագստացած էր տարածաշրջանում Թուրքիայի ակտիվության աճով, որը հիշեցնում է Օսմանյան ժամանակաշրջանի մրցակցությունը: Ուստի, Մոսկվայի համար ստատուս-քվոյի պահպանումը, երբ արձանագրությունները ստորագրված են, բայց վավերացված չեն, առավել նպատակահարմար է»:

Վերլուծաբանները նշում են, որ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով` Մոսկվան կարողացել է անցած տարում ռազմական կապերը խորացնելու միջոցով «ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա», միչդեռ ո'չ ԱՄՆ-ը, ո'չ ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելուն միտված էական օգուտ ենթադրող որևէ առաջարկ չեն ներկայացրել Հայաստանին ու Ադրբեջանին: Նրանց կարծիքով` Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացի դանդաղեցմանը զուգահեռ` Անկարայի վրա ազդելու` Բրյուսելի հնարավորությունները նվազել են:

Հրապարակման հաջորդ բաժինը վերաբերում է ստեղծված իրավիճակի հետևանքներին: Այն հենց այդպես էլ վերնագրված է. «Կարգավորման փակուղու հետևանքները»:

«Հայ-թուրքական հաջող հաշտեցումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը բարելավելու և բաժանված Հարավային Կովկասում համագործակցությունն ընդլայնելու ներուժ ուներ»,- ափսոսանքով գրում են ՌՀՄԻ փորձագետներն, ապա մտահոգություն հայտնում, որ դրա ձախողումը, իր հերթին, անկանխատեսելի զարգացումների վտանգ է պարունակում:
Այս առումով ամենավտանգավորը նրանք համարում են նավթային հարստության պատճառով Ադրբեջանի ագրեսիվ տրամադրությունների աճը: Ըստ այդմ` հայկական կողմից միակողմանի զիջումների գնալու անհնարինությունը կարող է բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի: «Մոտ 175 կմ երկարությամբ շփման գծում կտրուկ ավելացել են հրադադարի ռեժիմի խախտումները: Չնայած միջազգային աճող անհանգստությանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ծավալուն համագործակցությանն ու բանակցություններում աննշան առաջընթացին, Բաքուն ընդլայնում է իր հռետորությունը` խոստանալով ռազմական լուծում, եթե մոտ ժամանակներս որևէ էական արդյունք ձեռք չբերվի»,- նշում են հեղինակները:

Փորձագետները անբարենպաստ հետևանքներ խոստանում են նաև Թուրքիային. «Արձանագրությունների վավերացման ձգձգումը կասկածի տակ առավ նաև Թուրքիայի նոր` «զրո խնդիր» արտաքին քաղաքականության կենսունակությունը և տարածաշրջանային ու համաշխարհային դերակատարության նրա ձգտումը: Հակառակ իր հավակնություններին, Անկարան դեռ պետք է ապացուցի, որ ինքն այդպիսի քաղաքական զգայուն հարաբերությունների բարդ ցանցը հաղթահարելու ներուժ ունի»:

Հետևանքների մասով փորձագետները կարևորում են նաև այն հանգամանքը, որ Հայաստանը ստիպված էր ստեղծված իրավիճակին պատասխան միջոցներ ձեռնարկել, և արդյունքում երկարաձգեց Գյումրիում տեղակայված ռուսական բազայի գործունեության ժամկետը:

Ի հավելումն, փորձագետները կարևորում են նաև կարգավորման գործընթացի` փակուղի մտնելուն զուգահեռ` տարածաշրջանային զարգացման հեռանկարների բացակայությունը: «Փակ սահմաններն ու բաժանարար գծերը դժվարություններ են ստեղծում, որպեսզի պետությունները հաղթահարեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու վերականգնեն իրենց տնտեսությունը»,- ամփոփում են նրանք:

Հաջորդ բաժնում` «Ուղիներ` փոփոխությունների համար» բրիտանացի փորձագետները դիտարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: «Թեև կարգավորման գործընթացի հաջող հանգուցալուծման կարճաժամկետ հեռանակարները դժգույն են, այնուամենայնիվ, հաջորդ երկու-երեք տարիներին այն ավարտելու հեռանկարներն ավելի լուսավոր են»,- ավետում են նրանք ու պարզաբանում:

«Առավել կարևոր գործոնն այն է, որ չնայած կառավարության հարուցած փակուղուն` արձանագրությունները սեփական պետության` հայերի հետ ընդհանուր պատմության հանդեպ թուրքական հանրային հետաքրքրության նոր մակարդակի ազդակ են դարձել: Ի տարբերություն ընդամենը մի քանի տարի առաջվա հետ, երբ «Ցեղասպանություն»-բառը միայն երաշխավորում էր բանտարկում կամ մահապատիժ, ինչպես 2007 թվականին հայկական ծագմամբ թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, այսօր պատմական ժառանգության քննարկումը ավելի բաց է և չի հետապնդվում իշխանությունների կողմից: 2010 թվականի ապրիլին հայկական ջարդերի տարեդարձի առիթով հարյուրավոր թուրքերի առաջին անգամ թույլատրվեց հավաքվել Ստամբուլում ու Անկարայում»,- նշում են հրապարակման հեղինակներն ու վստահեցնում, որ հայկական թեմատիկան, հատկապես Ցեղասպանության հարցն ու հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն առավել լայն ու բաց հանրային քննարկումների են արժանանում:

Առանցքային հաջորդ գործոնն, ըստ հեղինակների, այն փաստն է, որ Ադրբեջանը, կտրականապես դեմ լինելով կարգավորմանը, հայտնվել է ավելի վատ վիճակում, և այժմ կարող է վերանայել իր դիրքորոշումը: Հեղինակների կարծիքով, թեև Ադրբեջանը կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերն ու այդ երկրում «շատերը հավատում են, թե Բաքուն կարող է կատարել խոստումն ու ուժով հետ բերել Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները», այնուամենայնիվ, Անկարան ճնշում է Ադրբեջանին ու հետ պահում հակամարտությունն էսկալացնելու մտքից. «2008 թվականին դառնալով վրաց-օսական հակամարտության էսկալացիայի ականատեսները` խոշոր տերությունները մտահոգ են, որպեսզի կանխեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով որևէ նոր բռնի դիմակայություն, քանի որ այն ավելի ավերիչ լինելու ու Թուրքիային, Ռուսաստանին ու տարածաշրջանի այլ դերակատարներին ներքաշելու ներուժ ունի»: Վերլուծաբանների կարծիքով` այդ մտահոգությունն արտահայտվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից Բաքվին ու Երևանին ուղղված կոշտ ազդակներով, ինչպես նաև` այն փաստով, որ «Մեդվեդևը հանգամանալից բանակցությունների համար վերջին վեց ամիսների ընթացքում երեք անգամ հանդիպել է նախագահներ Սարգսյանին ու Ալիևին»:

ՌՀՄԻ փորձագետները փակուղուց դուրս գալու ելք տեսնում են Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: «Եթե որևէ առաջընթաց լինի, թեկուզ` խորհրդանշական, գագաթաժողովը կօգնի հաղթահարել հայ-թուրքական կարգավորման գործընթացի փակուղին: Բայց եթե այն չլինի, ոչ միայն ԵԱՀԿ հեղինակությունը փորձության կենթարկվի, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածությունը կշարունակի աճել և անգամ կարող է դուրս գալ վտանգավոր նոր մակարդակի»,- նշում են հեղինակներն ու տողատակում ակնարկում, որ չնայած առկա լավատեսությանը, «հայերը սկեպտիցիզմ են դրսևորել ու այս փուլում փոխզիջումների գնալու ցանկություն չունեն»:

Այս ամենով հանդերձ` բրիտանացի փորձագետների մատուցմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դինամիկան ամենևին էլ բավարար չէ հաշտեցման գործընթացն ավարտին հասցնելու համար: «Անգամ եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ դինամիկան բարելավվի, թուրքական ներքին քաղաքականությունը ունակ է խոչընդոտելու ցանկացած հաշետցման»,- գրում են հեղինակներն ու պարզաբանում. «Սահմանադրական բարեփոխումների 2010-ի սեպտեմբերյան հանրաքվեում Էրդողանի հաղթանակն ամրապնդեց ներքին իշխանության նրա բազան, ինչը նշանակում է, որ ներքաղաքական քննարկումենրում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ պոպուլիստական հռետորաբանության կարիք նա այլևս չի ունենա: Սակայն 2012 թվականի նախագահական ընտրությունների հեռանկարը, որոնց Էրդողանի մասնակցությունը լայն քննարկվում է, անպայման կսահմանափակի արձանագրությունների վավերացման հարցում նրա մանևրելու հնարավորությունները, քանի որ նա բացահայտ ընդդիմացել է դրանց»:

Ամփոփելով ներկայացված դատողությունները` հոդվածի հեղինակները զգուշացնում են, հիմնականում` Թուրքիային. «Եթե հայ-թուրքական կարգավորման գործընթացը առաջընթաց չգրանցի մինչև 2015 թվականը, երբ լրանա հայերի զանգվածային կոտորածի 100-ամյակը, Թուրքիան կհայտնվի միջազգային նսեմացման ռիսկի առաջ. Շատ երկրներ, հնարավոր է` անգամ Միացյալ Նահանգները, այդ կոտորածները որպես «ցեղասպանություն» կճանաչեն»: Փորձագետները հիշեցնում են, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն, չնայած վերջին պահին Սպիտակ տնից հնչած հորդորներին, ընդունեց բանաձև: Եվ բացի այդ` պետք է հաշվի առնել, որ մինչ այժմ գործին խանգարած ԱՄՆ պրոիսրայելական ազդեցիկ լոբբին` «հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին վատթարացումը, հասկացրել է, որ, հնարավոր է, փոխի իր դիրքորոշումը»:

Նման զարգացումները կանխելու համար փորձագետները խորհուրդ են տալիս մինչև նշված ժամկետը ձեռնամուխ լինել գործընթացն ավարտին հասցնելուն. «Եթե դիվանագիտական հարաբերությունների ուղղությամբ որոշակի առաջընթաց լինի, 100-ամյակը Թուրքիայի ու Հայաստանի համար կարող է դառնալ հնարավորություն, որպեսզի վերջնականապես լուծեն իրենց պատմության ու արտաքին քաղաքականության ամենաբարդ հարցերը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}