Թոշակառու էլեկտրիկի մոտ հայտնաբերել են Պիկասսոյի ավելի քան 270 աշխատանք
Իսպանացի հայտնի արվեստագետ Պաբլո Պիկասսոյի որդին դատի է տվել թոշակառու- էլեկտրիկին, ով մոտ 3 տարի աշխատելով հոր մոտ, յուրացրել է ավելի քան 270 աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո:
Ինչպես հայտնում է РИА "Новости" գործակալությունը, նման «գանձի» գոյության մասին Կլոդ Պիկասսոն իմացել է այս տարվա սեպտեմբեր ամսին, երբ իր մոտ է եկել ֆրանսիացի մի զույգ և խնդրել է իրենց պատկանող նկարների համար դուրս գրել վկայականներ, որոնք կապացուցեն, որ նկարներն իրոք պատկանում են հայտնի արվեստագետին: Պարզվել է, որ Կլոդին դիմած թոշակառու տղամարդը եղել է իր հոր նախկին աշխատողը:
Պաբլո Պիկասսոյի նախկին աշխատող Պիեռ Լէ Գեննեկը հայտնել է, որ իր մոտ եղած բոլոր արվեստի գործերը իրեն անձամբ Պիկասսոն է նվիրել: Սակայն Պիկասսոյի ժառանգը չի հավատացել այս հայտարարությանն, ասելով, որ իր հայրը երբեք հենց այնպես ոչ մեկին չէր հանձնի այն , ինչի վրա աշխատել է ամբողջ կյանքում:
Կլոդ Պիկասսոն այս հարցը պարզաբանելու համար դիմել է դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները