Վաշինգտոնն անհանգստացած է Դավութօղլուի նոր օսմանիզմից
«WikiLeaks» ինտերնետային կայքը, հակառակ ԱՄՆ-ի առարկության, հրապարակել է խոստացված սկանդալային փաստաթղթերը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի բնորոշմամբ` Միացյալ Նահանգների համբավը սասանող այդ վավերագրերում կա նաև Թուրքիային վերաբերող տեղեկություն:
«ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նոր օսմանիզմի ուղեգծից: Ըստ ամերիկացի դիվանագետների` Թուրքիայի առանցքն աստիճանաբար տեղաշարժվում է դեպի Արևելք: Թուրքիայի համար դժվար է դառնալ Եվրամիության անդամ: Թուրքիան փակ շրջանի մեջ է, ու այնտեղ չեն իրականացվում ԵՄ- չափանիշներով անհրաժեշտ բարեփոխումներ»,- մեջբերում է թուրքական լրատվամիջոցը:
Մեկ այլ թուրքական լրատվական կայք էլ, վկայակոչելով «WikiLeaks»-ին, գրում է, որ ամերիկյան դիվանագետները համարելով, որ Դավութօղլուի վերջին շրջանի արտաքին քաղաքականությունը վտանգ է պարունակում, նրա հասցեին «խելքը գցած» արտահայտութունն են օգտագործել: