Վանես Մարտիրոսյանը վստահ է, որ կհաղթի Ամիր Խանը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում անպարտելի մարզիկ Վանես Մարտիրոսյանը վստահ է, որ առաջին կիսամիջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ամիր Խանը կհաղթի Մարկոս Մայդանին: Այդ բռնցքամարտիկները կմենամարտեն դեկտեմբերի 11-ին, Լաս Վեգասում (ԱՄՆ):
«Ամիր Խանը «կսպանի» Մարկոս Մայդանին: Ամիրը միշտ հիանալի մարզավիճակում է լինում, չափազանց արագաշարժ է ու աննկարագրելիորեն ուժեղ Մայդանի համար: Նրա համար շատ հեշտ կլինի հարվածներ հասցնել Մարկոսին, իսկ վերջինս չի կարող պատրաստ լինել նման հզորության»,- Վանես Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան