Իրանին մեկուսացնելու համար Կովկասյան պլատֆորմի համար Թուրքիան ընտրել է ԵԱՀԿ սկզբունքները
2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական հակամարտության օրերին Թուրքիան հանդես էր եկել Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի առաջարկով: WikiLeaks-ի նախօրեին հրապարակած փաստաթղթերից մեկով քողազերծվել են այս նախաձեռնության որոշ մանրամասներ:
Թուրքիայի փոխարտգործնախարար Չևիկոզը Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դագ Սիլիմանին, մասնավորապես, մանրամասներ է հայտնել այդ օրերին Էրդողանի` Մոսկվա կատարած այցելության արդյունքների մասին:
Ամերիկացի դիվանագետի ներկայացրած զեկուցագրի համաձայն` Անկարայի առաջարկը «նախատեսված է հինգ երկրներ ներառելու համար. Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Թուրքիա, իսկ այն հիմնվելու է ԵԱՀԿ սկզբունքների վրա»:
Սիլիմանը զեկուցագրում նշում է, որ այստեղ թուրք փոխնախարարը կատակել է և ԵԱՀԿ սկզբունքների ընտրությունը հիմնավորելու համար նշել` «Իրանին բացառելու համար»:
Չևիկոզը տեղեկացրել է, որ պլատֆորմով Թուրքիան փորձում է հակամարտությունների ու ճգնաժամերի հաղթահարման մեխանիզմներ ստեղծել, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական համագործակցության, զբոսաշրջության ու էներգետիկ անվտանգության հարցերում քննարկման տարրեր ներդնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան