Հրատապություն, արդիականություն, անկողմնակալություն. Գործարկվել է www.mediagid.am նոր ինտերնետ-նախագիծը
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և հավաքագրման համակարգ է։ Այստեղ ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք իրենց հերթին բաժանված են ըստ կատեգորիաների։
www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերներին՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
Այսօր www.mediagid.am նոր ինտերնետ-նախագծի գործարկման առիթով լրագրողների հետ հանդիպեց նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
«Բազմաթիվ աղբյուրներից տեղեկատվություն հավաքելով՝ մենք ցանկանում ենք մեր ծառայությունն ավելի մատչելի դարձնել օգտագործողի համար, ով հնարավորություն կստանա համեմատել և համադրել նույն տեղեկատվությունը տարբեր գործակալությունների մեկնաբանությանը: Հետագայում կայքը կլինի նաև մուլտիմեդիոն՝ կներկայացվի ոչ միայն տեքստային տեղեկատվություն, այլ նաև ֆոտոնյութեր, իսկ հետագայում նաև՝ տեսանյութեր»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։
Նախագծի ղեկավարի փոխանցմամբ, այժմ լուրերի որոնման համար պետք չէ մտնել բազմաթիվ կայքեր, բավական է կանոնավոր կերպով այցելել MediaGid։ www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1000 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
Կայքի ինքնատիպ նորույթների թվում է հանրաճանաչության ցուցիչն ըստ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես։ Կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև բանկերում արժույթի փոխարժեքները։
Նշենք, որ www.mediagid.am ինտերնետ-նախագծի գործընկերն է նաև panorama.am կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան