Ակադեմիկոսի 6 թափուր տեղի համար պայքարելու է 11 գիտնական
Ավարտվել է ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունների հայտերի ներկայացման գործընթացը:
ԳԱԱ մամուլի ծառայության հաղորդմամբ, ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 11 գիտնականներ: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 69 գիտնականներ: Ընտրությունները տեղի կունենան 2010թ. դեկտեմբերի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ընթացքում:
Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ի համակարգում ընդգրկված են 62 ակադեմիկոսներ և 51 թղթակից անդամներ:
Նշենք, որ ընտրությունների վերաբերյալ մամուլի ասուլիսով վաղը հանդես կգա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան