25-ամյա երիտասարդն ընկել է ջրավազանը. Նրա վիճակը ծանր է
Նախօրեին` ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի փոխանցմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 1985 թ. ծնված Է, Դիևյանը և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Է.Դիևյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում