Ամերիաբանկը երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը
«ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով Ամերիաբանկի կողմից 100 տարվա պատմության կապակցությամբ հայտարարված մրցույթի ժամկետները երկարաձգվել են, տեղեկացնում են բանկի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ մրցույթը հայտարարված էր նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
«Ամերիաբանկը ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիվ խնդրանքներին` կապված այն համգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսը ուսանողների համար ծանրաբեռնված էր միջանկյալ քննություններով և անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը մինչև դեկտեմբերի 10-ը», -նշում են բանկից:
Միաժամանակ տեղեկացնում են, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:
Նշենք, որ մրցույթին մասնակցում են բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան