ՀՀ-ում տպագրվող դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ կանոնները դեռևս չեն գործում
Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի հետ` հոկտեմբերի 1-ին պատգամավորի կողմից բարձրացված, 2007 թվականի փետրվարի 6-ին Առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր պարունակող չգործող փաստաթուղթը քննարկելու համար: Այս մասին տեղեկացանք «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից:
Քննարկմանը մասնակցեցին փոխնախարար պարոն Խաչատրյանը, Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ պարոն Վանյանն ու նախարարության իրավաբանը:
Պատգամավորի կողմից առաջարկվել են մի քանի քայլեր, որոնք արժանացել են նախարարի ու քննարկման մասնակիցների հավանությանը: Դրանք են` վերանայել վերոնշյալ հրամանը, որն անկատար է և չգործող, ապա ՀՀ կրթության նախարարության համապատասխան մասնագետների հետ քննարկել խնդիրն ու ըստ նախարարությունների լիազորությունների եւ կարողությունների` ստեղծել ՀՀ-ում տպագրվող դասագրքերին և ընդհանրապես գրքերին ներկայացվող բովանդակային, տեխնիկական և սանիտարահիգիենիկ պահանջները սահմանող համատեղ մի փաստաթուղթ:
Պատգամավորի առաջարկած քայլերը քննարկվել են, և նախարարի կողմից Վանյանին տրվել է համապատասխան հանձնարարական` ներկայացնել առաջարկված քայլերի հաջորդականությունն ու դրանց իրականացման ժամանակացույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան