Ջո Կոկերին շատ է դուր եկել Գայանե եկեղեցին
«Ասում են` բնությունը չի տանում ճարտարապետական ավելորդություններ: Այս իմաստով ինձ շատ դուր եկավ հայկական եկեղեցիների միջնադարյան գեղեցկությունը: Հատկապես Գայանե եկեղեցին, որը գտնվում է Էջմիածնում: Արտաքինից այն այնքան փոքր է` նման խաղալիքի, բայց երբ ներս ես մտնում, զգում ես տարածություն, մեծ տարածություն: Երգելու ցանկություն առաջացավ»,- «Նոյեվ կովչեգ» միջազգային հայկական թերթին տված հարցազրույցում ասել է համաշխարհային ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը:
Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 26-ին «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Երևանում հանդես էր եկել եզակի համերգային ծրագրով:
Նա ասել է, որ հայաստանյան բնությունը, հավանաբար բոլորին դարձնում է նկարիչներ ու բանաստեղծներ: «Ես անմիջապես վերածվեցի բանաստեղծի»,- ասել է երգիչն ու արտասանել մեկ տող:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին