Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն այսօր կլինի Հայաստանում
Այսօր Հայաստան է ժամանելու համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Նա միայն մեկ համերգով հանդես է գալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի ընթացքում հնչելու է դասական երաժշտություն, ինչպես նաև հայտնի լատինական, իսպանական արիաներ:
Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Նշենք, որ աշխարհահռչակ տենորը Հայաստան է գալիս հենց «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, «շատ ճոխ ու շքեղ համերգ է լինելու»: Համերգի տոմսի արժեքն է` 20-150 հազար դրամ:
Նա նաև ասաց, որ նախատեսում են կազմակերպել Պ. Դոմինգոյի այցելությունը Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Փարաջանովի տուն-թանգարան, բայց դեռ պետք է ծրագիրը համաձայնեցնեն նրա հետ. «Իրավունք չունենք շատ ծանրաբեռնել նրան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները