Դեղագործության ոլորտի բոլոր նորություններն ու ծրագրերը հասանելի են նաև համացանցի նոր կայքերում
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորմամբ այսուհետ «ԴԱՆ» միության www.pharmunion.am և «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնի www.gxp.am կայքերում հնարավոր է ծանոթանալ դեղագործության ոլորտի բոլոր նորություններին ու ծրագրերին , ինչպես նաև օգտվել լրացուցիչ ծառայություններից:
«Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանի փոխանցմամբ, ոլորտի մասնագետները, աշխատողները , ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացի այս կայքերից կարող է ստանալ ոլորտին վերաբերող ցանկացած հարցի պատասխան:
«www.gxp.am կայքի հիմնական բաժիններից բացի, կայքում ներդրված է նոր՝ էլեկտրոնային ուսուցման համակարգը, որը թույլ է տալիս ոլորտի աշխատակցին մտնելով կայք ստանալ իրեն հետաքրքրող ուսումնական ծրագրի մասին տեղեկություն, դառնալ ծրագրի մասնակից, հետագայում հանձնել միջանկյալ և ավարտական քննություն և ստանալ ավարտական վկայական: Այս ամենը էլետրոնային համակարգի միջոցով»,-տեղեկացրեց «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը:
Կայքերում կա նաև վիրտուալ գրադարան և օրենսդրական դաշտին վերաբերող բաժին: Առանձին հետազոտությունների բաժնում ներկայացված են նաև CAPS-ի կողմից իրականացված ոլորտի հետազոտության արդյունքները: