Հայաստանից դասագրքերը և դպրոցական գույք է տեղափոխվել Ախալքալաք
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ն ուսումնական գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին: Այս մասին հայտնում են ԿԳՆ պաշտոնական կայքը:
Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության և դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010 թվականին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար և 360 համակազմ դպրոցական գույք` ուսուցչական սեղան և աթոռ։ Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը` համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների: Այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխե, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաև Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխե, Բարժոմ, Մառնեուլ և Ծալկա շրջանների դպրոցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան