Երջանիկ եմ, որ այժմ անձամբ եմ տեսնելու այս հրաշք երկիրը. Պլասիդո Դոմինգոն այսօր համերգ կտա Երևանում
Իսպանացի տենոր, համաշխարհային համբավ վայելող Պլասիդո Դոմինգոն Հայաստանում է: Հայաստանի մասին իսպանացի տենորը դեռ վաղուց է լսել: «Միշտ սիրել եմ այցելել երկրներ, որտեղ երբեք չեմ եղել, իսկ Հայաստանը վաղ տարիքից միշտ եղել է իմ մտքում: Մայրս երգչուհի էր, ու նրա վոկալի ուսուցչուհին հայուհի էր, հենց նա էլ իմ մեջ արթնացրել է հետաքրքրությունը ձեր գեղեցիկ երկրի նկատմամբ: Բազմաթիվ թանկագին հայ ընկերներ ունեմ աշխարհով մեկ: Ու երջանիկ եմ, որ այժմ անձամբ եմ տեսնելու այս հրաշք երկիրը, որի մասին այդքան լսել եմ»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Պլասիդո Դոմինգոն
Նշենք, որ այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» ծրագրի շրջանակում:
Համերգի ընթացքում հնչելու է դասական երաժշտություն, ինչպես նաև հայտնի լատինական, իսպանական արիաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում