
Մարտինով. Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ միտում ունի
SAP-CIS ընկերության SAP-ԱՊՀ երկրների գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովն այսօր SAP-ի մուտքը Հայաստան» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ ներկայացնելով ընկերությունը նշեց, որ հայկական շուկան գրավել է ընկերությանը:
Նրա խոսքով, ընկերության տարեկան շահույթը 10 միլարդ եվրոյից ավելի է կազմում: Վ. Մարտինովը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է աջակցել օպտիմալ օգտագործել ռեսուրներն ու կազմակերպությունների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: «Մենք օգնում ենք ընկերություններին բարձրացնել իրենց էֆեկտիվությունը, այսինքն` մրցունակ լինել դաշտում, ինչն այսօր շատ կարևոր է»,-ասաց նա:
Ընկերության ԱՊՀ երկրների գլխավոր տնօրենը նշեց, որ հայկական շուկայում հայտնվելու մի քանի պատճառ կա: Ըստ նրա, հայկական ՏՏ շուկայում ոլորտի աճի միտումն ու կանխատեսումը բավականին հետաքրքել է ընկերությանը: Մարտինովը կարծիք հայտնեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ միտում ունի:
Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ շփվելով` Հայաստանում ընկերության գործընկեր «Շիրակ տեխնոլոգիական ընկերության» հետ, հասկացել են` ժամանակն է առաջին քայլերն ավել ու համագործակցություն սկսել նաև Հայաստանում:
«Շիրակ տեխնոլոգիական ընկերության» հիմնադիր Ավետիք Եսայանը նշեց, որ ընկերությունը հյուսիսային տարածաշրջանում աշխատել է` ստեղծելով ամենաժամանակակից ցանցային ինֆրակառուցվածքները` օպտիկամալուխային ցանցերը, հիմնադրել է Գյումրիի ՏՏ կենտրոն: «Մեր նախկինի փորձը թույլ կտա ու կօգնի նոր ոլորտում հաջողություններ գրանցել ու նոր տեխնոլոգիաները բիզնեսի ոլորտ բերել»,-ասաց ընկերության հիմնադիրը:
Ըստ նրա, նոր համագործակցությունը հնարավորույթուն կտա տեղայնացնել այն լուծումները, որոնք արդեն գոյություն ունեն ոլորտում:
Միջոցառմանը ներկա Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ SAP-ի առաջարկած բիզնեսի կառավարման համակարգերը Հայաստանում չեն կիրառի ստվերային տնտեսությունները, որոնք, ցավոք, Հայաստանում շատ են: Նա նշեց, որ առաջին հերթին հարկավոր է սկսել քարոզչությունից:
Ա. Ղազարյանը նշեց, որ հարկավոր է սեփականատերերին բացատրել թափանցիկ աշխատելու և ձեռնարկության լավ կառավարման առավելությունները: նա նկատեց, որ կառավարման համակարգերը հնարավորություն են տալիս բիզնեսում արդյունվետ հսկողություն ունենալ, վստահել կորպորատիվ կառավարման համակարգին:
Նշենք, որ այժմ Հայաստանում SAP- CIS-ի առաջարկած լուծումները կիրառվում է Զվարթնոց օդանավակայանում:
Լրահոս
Տեսանյութեր



