ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններին մասնակցելու է 84 գիտնական
Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 27-28-ին`ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններին կմասնակցի 84 գիտնական:
Նրա խոսքով, արդեն ավարտվել է ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունների հայտերի ներկայացման գործընթացը: Նա նշեց, որ ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ է ներկայացրել 11 գիտնական, իսկ ԳԱԱ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար հայտ է ներկայացրել 73 գիտնականն:
ԳԱԱ նախագահը հայտնեց, որ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունը կանոնակարգվում է ԳԱԱ ակադեմիայի կանոնադրությամբ, որը ընդունվել է 2002 թվականին: Նրա խոսքով, ԳԱԱ կանոնադրության մեջ հստակ նշվում է, թե ովքեր կարող են ընտրություններին առաջադրվել:
«Ընտրությունների ժամանակ բացի խոշոր գիտական ձեռքբերումներից ուշադրություն է դարձվում գիտնականների գիտական աշխատությունների համապատասխանությանը այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ են զարգացնել մեր երկրում, ինչպես նաև կրթության ոլորտում նրանց վաստակին»,- հավելեց նա:
Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունը անցկացվում են երեք տարին մեկ:
«Սակայն վերջին ընտրությունները անց են կացվել 2006 թվականին: Անցած տարի ընտրությունները չեն անցկացվել, քանի որ ֆինանսական ճգնաժամի պատճառով պետական բյուջեից անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել ակադեմիկոսների և թղթակից անդամների պատվովճարների համար»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան