Այս տարի տոնական տրամադրությունն ավելի շուտ կստեղծվի. Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են
Մինչև դեկտեմբերի 15-ը Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքներն ավարտված կլինեն: Գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Էլիանորա Թումանյանը, նախատոնական աշխատանքներն այս տարի ավելի վաղ են սկսվել:
Վարչության պետի խոսքով, այս տարի տոնածառեր են տեղադրվելու մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում, ու արդեն իսկ ընտրվել են դրանց տեղադրելու վայրերը:
«Վարչական շրջաններում նույնպես նախատեսել ենք մինչև դեկտեմբերի 15-ն ավարտել տոնածառերի տեղադրման աշխատանքները»,- ասաց Էլիանորա Թումանյանը և հավելեց, որ առաջիկա օրերին կսկսեն նաև քաղաքը լույսերով զարդարելու աշխատանքները:
Իսկ ինչ վերաբերում է մշակութային միջոցառումներին, վարչության պետի հավաստմամբ, միջոցառումների ծրագրերն արդեն կազմվել են, չնայած դեռևս որոշ հարցեր կան հստակեցնելու:
Նրա խոսքով, տոնական միջոցառումները սկսվելու են դեկտեմբերի 31-ից:
«Նպատակ կա քաղաքում շատ շուտ տոնական տրամադրություն ստեղծել: Քաղաքապետի ցանկություն է, որ մարդիկ ավելի շատ մնան քաղաքում և Ամանորը տոնեն իրենց հարազատ քաղաքում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին