Նույնիսկ երկու հազարամյակ անց Տիգրան Մեծի կերպարն օգնում է համախմբել ժամանակակից սերնդին. Ի. Կլիմկո
«ԱրմենՏել» ընկերությունը Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում աջակցում է նաև Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում: Վավերագրական ֆիլմի սյուժեում տեղ են գտել տեղեկություններ Տիգրան Մեծի կյանքի, գործունեության և գահակալության դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը խոր հետք թողեց ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային պատմության մեջ:
«Ֆիլմի ցուցադրությունը` հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ առնչվելու հայ ժողովրդի Մեծն զավակի հիշատակին, ով դարձավ հաղթանակի, միասնականության և սեփական ուժերի հանդեպ հավատի խորհրդանիշ: Նույնիսկ երկու հազարամյակ անց Տիգրան Մեծի կերպարն օգնում է համախմբել ժամանակակից սերնդին, վստահություն է ներշնչում վաղվա օրվա և պայծառ ապագայի հանդեպ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Տիգրան Մեծը հանդիսանում է պետական գործչի վառ օրինակ` ունակ 20-25 տարի առաջ պլանավորելու պետության ռազմավարությունը: Ելնելով ժողվրդի շահերից` ամենից առաջ նա մտածում էր հայրենիքի մասին` այլ ոչ թե սեփական կառավարման», - ասել է ֆիլմի պրոդյուսեր, պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Պատմաբանը նաև նշել է, որ ֆիլմը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից խորհուրդ է տրվել օգտագործել որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ` Հայաստանի միջնակարգ դպրոցների համար:
Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել էր դեկտեմբերի 1-ին` Հայաստանի Ազգային պատկերասրահում հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով և կեզրափակվի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով` Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին