«McKinsey&Company». «Լավ» գնահատական Հայաստանի կրթական համակարգին
«McKinsey&Company» աշխարհահռչակ խորհրդատվական միջազգային կազմակերպությունը նոյեմբերի 29-ին հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները:
Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում` այդ թվում նաև Հայաստանում: «McKinsey&Company»-ի գնահատմամբ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին:
Մեր երկիրը բերված է նաև որպես օրինակ, թե կրթական բարեփոխումների միջոցով ինչպես ապահովել համակարգի զարգացումը:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան