Հասարակություն 12:50 03/12/2010

«Սովորական ցեղասպանություն» նախագիծ. պատրաստվում է ֆիլմ «Oղակ» (Կոլցո) գործողության 20-ամյակի կապակցությամբ

«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում մեկնարկել են հերթական փաստավավերագրական ֆիլմի պատրաստման աշխատանքները: Հաշվով 4-րդ ֆիլմը նվիրված է ղարաբաղյան շարժման պատմության ամենաողբերգական էջերից մեկին` «Oղակ» օպերացիային, որի 20-ամյակը լրանում է 2011թ-ին:

«Կոլցո» օպերացիան, որի արդյունքում բռնի տեղահանվել է ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի տասնյակ հայկական քաղաքների ու գյուղերի բնակչությունը, իրականացվել է 1991թ-ի ապրիլ-հուլիս ամիսներին, -ասում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

«Ցավոք, ինչպես Մարաղա գյուղի ողբերգության դեպքում, մի քանի հազար հայ բնակիչների հանդեպ պետական ահաբեկչության այս հրեշավոր ակտը ըստ արժանվույն չլուսաբանվեց, այս մասին բավարար տեղեկացված չեն նույնիսկ Հայաստանում: Մինչդեռ դա Սովետական կենտրոնի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի լայնամասշտաբ պատժիչ օպերացիան էր ընդդեմ քաղաքացիական բնակչության, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր հասնել իր չարագույժ նպատակներին, այն է` հայերի ոչնչացում և բռնի տեղահանում իրենց պատմական բնակավայրերից, Հայրենազրկում: Ավելին, այսօր շատ քչերն են հիշում, որ օպերացիայի շրջանակներում բռնությունների է ենթարկվել նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունը` Գորիսի, Նոյեմբերյանի, Տավուշի շրջանները և այլք: Օպերացիան իրականացվում էր խաղաղ բնակչության հանդեպ անասելի դաժանությամբ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները սպանում, կեղեքում, բռնաբարում, թալանում ու պատանդ էին վերցնում խաղաղ բնակչությանը, զբաղվում դիակապտությամբ, ստորացնում մարդկային և ազգային արժանապատվությունը»:

««Oղակ» գործողության ընթացքում զինվորական ուժերի ու ադրբեջանցիների կողմից դաժան ճնշման, գազանությունների ու թալանի են ենթարկվել ԼՂԻՄ-ի հարավում և արևմուտքում գտնվող Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների 26 հայկական գյուղեր: Մոտ 10 հազար մարդ բռնի տեղահանման են ենթարկվել, զոհվել են 100-ից ավելին: 600-ից ավելի տղամարդ պատանդ վերցվեցին, նրանց կտտանքների ու բռնությունների ենթարկեցին: Ռազմական ուժերից անմիջապես հետո գյուղեր էին ներխուժում մոտակայքում բնակվող ադրբեջանցիներից կազմված խմբեր: Նրանք յուրացնում էին տեղահանվածների տները, մեքենաները, անասուններին և մնացած ունեցվածքը, գողոնը տեղափոխվում էր հատուկ այդ նպատակի համար բերված բեռնատար ավտոմեքենաներով: Հայ բնակչության դիմումներն ու բողոքները ոչ ոք չէր ուսումնասիրում»,- գրում էր Վիկտոր Կրիվոպուսկովը (ներկայումս` Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդատու, “Ռոսսոտրուդնիչեստվո” ներկայացուցչության ղեկավար) «Ըմբոստ Ղարաբաղ» (Мятежный Карабах) գրքում:

Նախագծի ղեկավարի խոսքերով` Ֆիլմի շուրջ աշխատանքների ընթացքում հաջողվել է գտնել բացառիկ փաստավավերագրական տեսանյութեր, որոնք արվել են 1991թ-ի գարնան-ամռան ամիսներին: Գտնվել են Գետաշենի և Մարտունաշենի վրա հարձակված զորամասերի նախապատրաստությունը ներկայացնող տեսանյութեր, շրջափակված հայկական գյուղերի կադրեր, ներկայացված են նաև ջարդերի, բռնության և կտտանքների զոհը դարձած, իրենց ունեցվածքից և օջախներից զրկված գյուղի բնակիչների վկայությունները, որոնք նկարահանվել են տեղի բնակչության բռնի տեղահանման անմիջապես հաջորդ օրը: Հատուկ արժեք են ներկայացնում ԼՂՀ-ի` Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայերի հազարամյա ներկայությունն ու բազմադարյան մշակույթը փաստող կադրերը:

«Անհնար է առանց հուզմունքի նայել Գետաշենի հին գերեզմանատան կադրերը, ուր ներկայացված են խարխլված խաչքարերը (http://www.youtube.com/watch?v=9TT2vhhi-ZA), որոնք հիշեցնում են Ադրբեջանի կողմից բարբարոսաբար ոչնչացված Հին Ջուղայի խաչքարերը: Ամենայն հավանականությամբ, Գետաշենի խաչքարերը նույն ճակատագրին են արժանացել»,-պատմում է Մարինա Գրիգորյանը: -Պահպանվել են նաև Գյուլիստանի միջնադարյան գերեզմանոցի կադրերը (http://www.youtube.com/watch?v=yI4kjgTYCbM), որոնցում հստակ երևում են հայկական փորագրություններով տապանաքարերը, իսկ հանգուցյալների հետնորդները պատմում են իրենց նախնիների մասին: Այս ամենը, բնականաբար, կընդգրկվի ֆիլմում և կդառնա հերթական համոզիչ ապացույցն առ այն, որ հենց Ադրբեջանն է մինչ օրս բռնազավթել ԼՂՀ-ի տարածքի մի մասը»:

Հաշվի առնելով 1991թ-ի գարուն-ամառ ժամանակահատվածի իրադարձությունների մասշտաբայնությունը` ֆիլմն, ամենայն հավանականությամբ, բաղկացած կլինի երկու մասից: Պրեմիերան նախատեսված է 2011թ-ի մայիսին, երբ վերհիշվելու է հայ ժողովրդի նկատմամբ հերթական ցեղասպան գործողության` մարդկության դեմ հանցանքի տարելիցը, ինչպիսին , անշուշտ, «Կոլցո» օպերացիան էր:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի կողմից և կոչված է պատմել ճշմարտությունը 1988-1992թթ.-ներին կատարված իրադարձությունների մասին, որոնց ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պարբերաբար ենթարկվում էր էթնիկ զտումների ու ցեղասպանության:

Առաջին երեք ֆիլմերը` «Բաքու, հունվար 1990», «Սումգայիթ, փետրվար 1988» և «Մարաղա, 10 ապրիլի, 1992թ.», ներկայացվել են համապատասխանաբար` 2010 թ-ի հունվարին, ապրիլին և սեպտեմբերին: Ֆիլմերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով, տեղադրվել են համացանցում և լայնորեն տարածվում են խտասկավառակների տեսքով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}