Պլասիդո Դոմինգոյի բացառիկ համերգը մեկնարկել է. Համերգին ներկա է ՀՀ նախագահը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել է համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի բացառիկ համերգը: Այն կազմակերպվել է «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում և իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Համերգին ներկա են Հանրապետությաննախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց տիկնանց հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Համերգի ընթացքում` դասական երաժշտություն, ինչպես նաև հայտնի լատինական, իսպանական արիաներ:
Հանրահայտ Դոմինգոյի հետ ելույթ են ունենալու պորտուգալացի սոպրանո Աննա Մարիա Մարտինեսը, Բարսեղ Թումանյանը, սոպրանո Ռոզի Սվազյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում