Ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացին հնարավոր է, որ արժանանա Նոբելյան մրցանակի
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը, վկայակոչելով ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությանը, նշում է, որ աշխարհի 20 լավագույն տնտեսագետների ցանկը համալրող հայազգի Տարոն Աջեմօղլուն հավանական է, որ դառնա նոբելյան մրցանակակիր:
Այդ լուրը մեծ ոգևորություն է առաջացրել թուրքական մամուլում. Աջեմօղլուն ծնվել է Ստամբուլում և Թուրքիայի քաղաքացի է: 1992-93թթ. դասավանդել է Լոնդոնի «School of Economics»ում, իսկ 1993 թվականից սկսել է դասավանդել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տնտեսագիտական ինստիտուտում:
2010 թվականի 100 մտածողներից մեկը համարվող Աջեմօղլուն, չնայած երիտասարդ հասակին, տնտեսագիրության ոլորտում ունի լուրջ ձերքբերումներ և բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա