Ն. Երիցյան. «Հաղթելու է նա ով ագրեսիվ է, հավակնող և ունի ռեսուրսներ»
«Այսօր անհնար է պատկերացնել տնտեսության որևէ ոլորտ միջազգային ասպարեզում առանց ՏՏ-ի ներկայության։ ՏՏ հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ միայն գործարար դաշտը կարող է լինել մրցունակ միջազգային շուկայում։ Ոլորտը զգալի դեր ունի նաև սոցիալական ոլորտում։ Այսօրվա միջոցառումը և մրցանակաբաշխությունը նույնպես ոլորտի կարևոր ձեռքբերումներից է։ Ուրախալի է, որ այսօր մասնավոր հատվածը պետության հետ համատեղ առաջին նախաձեռնությունն է արել և սա շարունակական է լինելու։ Հաղթելու է նա ով ագրեսիվ է, հավակնող և ունի ռեսուրսներ»։
Նման բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսի ժամանակ:
Նշենք, որ ArmNet Awards ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում առաջին անգամ, տրվում է ինտերնետի հայկական սեգմենտի զարգացման մեջ զգալի ներդրումների համար:
Մրցույթը կազմակերպված է SPMS ընկերության, Circle.am կայքի և Orange Armenia ընկերությունների կողմից, ՀՀ էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո: