Բրունո Դյութուա . «Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական ՏՏ շուկան թռիչքաձև աճ է ունեցել»
Շարունակվում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսը, որը անց է կացվում Armnet 2010 ինտերնետային կայքերի մրցույթի շրջանակներում և նվիրված է վեբի հայկական սեգմենտի զարգացմանը ու Հայաստանում բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին:
Կոնֆերանսի խոսնակներն են հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ RuTube, Opera Software, Vkontakte, Microsoft, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից:
Մրցույթը կազմակերպիչ Orange Armenia ընկերության նախագահ Բրունո Դյութուան նշեց, որ նման միջոցառումները մեծ խթան են ոլորտի զարգացման համար։
«Հայաստանում ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումներն ակնհայտ են։ Իմ գնահատմամբ մեկ տարվա ընթացքում հայկական ՏՏ շուկան թռիչքաձև աճ է ունեցել։ Ավելի քան երկու անգամ մեծացել է ինտերնետ սպառողների թիվը և երեք անգամ` սպառվող թրաֆիկի ծավալը։ Հայաստանի բնակիչները մեծ ախորժակ ունեն և միշտ սպասում են նորությունների»,- ասած Բրունո Դյութուան։
Անդրադառնալով մրցանակաբաշխությանը, պարոհ Դյութուան նշեց, որ սա լավագույն միջոցներից է ոլորտում արժեք ստեղծողներին գնահատելու և նրանց հետագա աշխատանքները խթանելու համար։
MICROSOFT ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ հայկական ՏՏ ոլորտը սկսել է կազմավորվել շատ բարդ ժամանակաշրջանում, սակայն շարունակել է իր աշխատանքը և այսօր արդեն ունի զգալի նվաճումներ։
«Այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի նոր պայմաններում մեր ընկերությունները աութսորսինգից անցնել պրոդուկտ ստեղծելուն։ Այս հարցում իր ներդրումը կունենա նաև այս կոնֆերանսը, որը կնպաստի հետագայում ՏՏ ոլորտի օգտակար և գրագետ կիրառմանը»,- ասած Գրիգոր Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան տեղի կունենա Armnet Awards 2010 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կներկայացվեն մրցույթի հաղթողների անունները: Այս տարի մրցույթին մասնակցում են վեց հարյուր քառասուն կայքեր։
Panorama.am-ը ևս մասնակցում է մրցույթին: