Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից
Հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից: Այս մասին տեղեկացանք ԿԳ նախարարությունից:
Համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» այս ուսումնական տարում ձմեռային արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարանների աշակերտների համար 2010 թվականի դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվելու են դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ:
Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան