Ասանժ. WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթերը պահպանվում են 100 մարդու մոտ
WikiLeaks-ում հրապարակված ու դեռ հրապարակվելիք ամերիկյան դիվանագիտական առաքելությունների գաղտնի փաստաթղթերը պահպանվում են տարբեր երկրներում գտնվող 100 մարդու մոտ: Այդ մասին հայտարարել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը` The Guardian-ի ինտերնետային տարբերակին տված հարցազրույցում:
Ավստրալիացի ծրագրավորողի խոսքով, եթե կայքը սպասարկող մարդկանցից որևէ մեկին մի բան պատահի, ապա հիմնական նյութերը ավտոմատ կերպով կհրապարակվեն կայքում: Բացի այդ, արխիվն ամբողջությամբ հանձնվել է մի քանի խմբագրությունների:
Ասանժն ասել է, որ շատ է կարոտում Ավստրալիան, բայց իր վերադարձն այնտեղ անհնար է դարձել: Նրա խոսքով, այդ երկրի իշխանությունները օգնում են ամերիկյան իշխանություններին հետապնդելու կայքի հիմնադրին:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործություններ իրականացնելու համար: Նախօրեին հայտնի դարձավ, որ այդ երկրի իշխանություններն արդեն երրորդ անգամ են նրա նկատմամբ կալանքի որոշում կայացրել: Ասանժը քրեական գործը կապում է WikiLeaks-ի շրջանակում իր իրականացրած գործունեության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան