«Բիզիմ յոլ». «Իշխանությունը գտնում է, որ Ադրբեջանում Հեյդար Ալիևից առաջ և հետո ոչ ոք չի եղել»
Ադրբեջանի իշխանությունը ամեն կերպ ջանում է ջնջել երկրի ստեղծման մեջ դերակատարություն ունեցած անձանց անունները:
Բաքվի մարդու իրավունքների տանը կազմակերպված մամուլի ասուլիսում Աբշերոնի գյուղական բնակչության իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռասիմ Ալիզադեն հայտնել է, որ 5 ամիս առաջ Բաքվի Մաշտաղա շրջանում վերանորոգման տանելու պատրվակով հանվել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիր Մեմմեդ Էմին Ռասուլզադեի նկարով պաստառը և մինչ այժմ չի վերադարձվել: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Թերթի հետ զրույցում Ալիզադեն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլն ուղղված է Ռասուլզադեի` Ադրբեջանի պատմության մեջ ունեցած դերի նվազեցմանը: «Իշխանությունն, իրականում, նշանակություն չի տալիս Ադրբեջանի պատմության մեջ այդ մարդու դերակատարությանը, ինչը վիրավորական է ադրբեջանական ժողովրդի համար»,- ասել է նա:
«Ժամանակին էլ Բաքվից հանվեց Ռասուլզադեի կիսանդրին և Նեվթչիլյալ պողոտայում նրա արձանը կանգնեցվելու մասին հուշաքարը:
Ադրբեջանի իշխանությունը գտնում է, որ այս երկրում Հեյդար Ալիևից ոչ առաջ, ոչ էլ հետո ոչ ոք չի եղել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան