Թուրքագետ. Վաշինգտոնում հայկական լոբբին զիջում է թուրքականին
Վաշինգտոնում հայակական լոբբին այնքան էլ ուժեղ չէ, որքան թուրքականը: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա նոր է վերադարձել Վաշինգտոնից, որտեղ մասնակցել է թուրքակական լոբբինգային ընկերությունների հետ հանդիպմանը:
Ըստ նրա, ուսումնասիրելով հայակական ու թուրքական լոբբինգների ազդեցությունը` ուշադրություն դարձնելով ավելի խորքայի հարցերի, պարզ է դառնում, որ այնտեղ հայկական լոբբին այնքան էլ ուժեղ չէ:
«Մենք հիմնականում հենվում ենք մեր ընտրողների ուժի վրա, Կալիֆորնիայի ու Բոստոնի վրա ու մեր ուժը կոնգրեսում է: Իսկ թուրքական լոբբին ավելի լայնածավալ է ու ավելի մեծ մասշտաբներ ունի: Դեռ չեմ խոսում բիզնես լոբբիների մասին…դրանք հիմնականում թուրք-ադրբեջանական ուղղություն ունեն»,-ասաց նա:
Թուրքագետը ուշադրությունը հրավիրեց վերլուծական կենտրոնների ու համալսարանների վրա: Նա նշեց, որ համալսարանների մեծ մասը զբաղվում է Թուրքիայի ու Կովկասի հարցերով ու հիմնականում դրանք ֆինանսավորվում են թուրքական ընկերությունների կամ պրո-թուրքական ուժերի կողմից:
Նա նաև ավելացրեց, որ վերլուծական կենտրոնները գումարները ստանում են թուրքական ընկերությունների կողմից, իսկ միակ չեզոք վերլուծաբանն էլ եղել է Թոմ դե Վաալը:
Ա. Շաքարյանի խոսքով, խնդիրն այն է, որ այդ մարդիկ «մեծացնում», դասավանդում են ԱՄՆ-ի ապագա կադրերին ու նրանց վրա ազդեցություն ունեն: Թուրքագետը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԱՄՆ-ում Անկարան այսօր ավելի խորքային, ռազմավարական ազգեցություն ունի:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարցին, ապա այս հարցով ԱՄՆ-ում խորը հիասթափություն կա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին