«Պետք է կրթությանը վերադարձնել էկրաններ». Ա. Աշոտյան
2011 թվականի պետական բյուջի հատկացրած գումարից որոշակի միջոցներ կրթության և գիտության նախարարությունն արդեն նախատեսել է կրթական բնույթի հեռուստահաղորդումների, հեռուստանախագծերի պատրաստման համար: Այս մասին լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ հեռուսատեսությունը կրթական գործընթացներում օգտագործելու առաջարկությամբ հանդես է եկել Հանրային խորհուրդը այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, որը դրական արձագանքի է արժանացել:
«Եթե Հանրային խորհրդի հետ միասին կարողանանք մշակել ընդհանուր նախագիծ, միայն ուրախ կլինենք: Պետք է կրթությանը վերադարձնել էկրաններ ոչ միայն որպես դաս, այլ նախ և առաջ որպես արժեք»,- ասաց ԿԳ նախարարը:
Ա. Աշոտյանն ասաց, որ մտածում են նաև, որ ԿԳ նախարարությունն իր վրա վերցնի սոցիալական, տեղեկատվական ցանցերում կրթական կոնտենտի տեղադրման խնդիրը: «Օրինակ, Youtube-ում ունենալ սեփական ալիք` տեղադրելով այնտեղ ոչ միայն կրթական նյութեր, այլ նաև խնդրելով մեզ ուղարկել տեսահոլովակներ, երբ, օրինակ, երեխաների իրավունքներն են ոտնահարվում»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ տեղեկատավական տեխնոլոգիան թույլ է տալիս ոչ միայն կրթել, այլ նաև վերահսկել կրթությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան