Թուրք նախարար. Մեր ներդրողները գուցե Հայաստանում էլ գործելու հնարավորություն ունենան
Թուրքիայի առևտրի և արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը մասնակցել է Արդահանից 5կմ հեռավորության վրա գտնվող տարածքում Արդահանի կազմակերպված արդյունաբերական գոտու (OSB) հիմնարկեքի արարողությանը: Իր ելույթում, ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhurieyt) լրատվամիջոցի, Էրգյունն ասել է. «Այս քայլով Արդահանը դուրս է գալիս արդյունաբերական քաղաք դառնալու ճանապարհ: OSB-ի կառուցմամբ Արդահանը ներդրողների համար կդառնա հրապուրիչ կենտրոն: Մեր ներդրողները կգործեն և այստեղ և շրջակա երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում և Նախիջևանում: Գուցե Հայաստանի հետ հարաբերություններն ապագայում հունի մեջ մտնեն, և մեր ներդրողները այդ երկրում էլ գործելու հնարավորություն ունենան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա