«Times.am» ու PCNews.am միացել են Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին
Մեկ շաբաթ առաջ «All Media» ՓԲԸ-ն գործարկեց նոր ինտերնետային նախագիծ ՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
«Նախագծի մեկնարկի պահից ութ լրատվական ռեսուրսներ ագրեգատորին միանալու ցանկություն են հայտնել, և նրանց հայտերն այժմ քննարկման փուլում են: Այս պահին «Times.am»-ը և PCNews.am-ն անցել են հոսքերի տեխնիկական համաձայնեցումն ու միացել համակարգին»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, համակարգին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունները, մասնավորապես, սեփական կոնտենտի առկայության մանրազնին ընտրություն են անցնում:
Նշենք, որ «Times.am» լրատվական գործակալությունը լուսաբանում է Հայաստանի, Արցախի և ողջ հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրադարձությունները:
PCNews.am պորտալը հրապարակում է Հայաստանի և աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող տեղեկատվություն, կայքում ներկայացված են տարատեսակ համակարգչային ծրագրեր, ուսուցանող տեսանյութեր և ՏՏ ոլորտի արտադրության ու ծառայությունների համեմատական վերլուծությունը:
Հիշեցնենք, որ MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1000 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան